Մեծ Բրիտանիայի թուրքերը շարունակում են Բելգիայից պահանջել Կոնգոյի ցեղասպանության ճանաչումը13 հունիսի 2006 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ոչ կառավարական Թուրք-բրիտանական երկխոսության կոմիտեն (ԹԲԵԿ) շարունակում է պաշտպանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լեյբորիստական կուսակցության պատգամավոր Էնդրյու Դիսմորի նախաձեռնությունը Բելգիայի կողմից 1884-1907 թթ. Կոնգոյում իրականացրած ցեղասպանության ճանաչման հարցում, երբ այդ երկիրը հանդիսացել է Բելգիայի գաղութը: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ԹԲԵԿ-ն շնորհակալություն է հայտնել Դիսմորին նրա համար, որ «նա ուշադրություն է գրավել այդ ողբերգության նկատմամբ»: Բելգիայի խորհրդարանը պատրաստվում է բանաձեւ ընդունել, ըստ որի կոչ է անելու Թուրքիային, ինչպես եւ այլ ժողովուրդներին, վերանայել իրենց պատմությունը եւ ճանաչել իրենց կողմից կատարված ցեղասպանությունը: «Մենք կոչ ենք անում Բելգիային ուշադրություն դարձնել սեփական պատմության մութ բծերին փոխարենը այլ ազգերից նույնը պահանջելով, եւ Կոնգոյում կատարված ողբերգությունը որակել որպես ցեղասպանություն»,- ասվում է կոմիտեի ուղերձում: Դիսմորի նախաձեռնության ներքո ստորագրել են 12 բրիտանացի խորհրդարանականներ. 10 լեյբորիստներ, 2 լիբերալ. մեկը` դեմոկրատ, մյուսը` կոսնսերվատոր, հայտնում է Turkish Daily News-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |