Դավութօղլուն պատրաստ է հրաժարական տալ քրդերի պատճառով![]() 21 հոկտեմբերի 2014 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ կառավարությունը քուրդ բնակչությանը վերաբերվում է որպես երկրորդ կարգի քաղաքացիների: Նա նշել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները տարբեր իրավունքներ ունեն, հայտնում է «Թրենդ» գործակալությունը թուրքական «Sabah»-ի վրա հղումով: Այն բանից հետո, երբ Թուրքիան հրաժարվեց ռազմական ուժ կիրառել սիրիական քրդաբնակ Կոբանին ԻՊ գրոհայիններից պաշտպանելու համար, մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ կառավարությունը քրդերի որպես երկրորդ կարգի քաղաքացիների է վերաբերվում: Ըստ նրա, Թուրքիայում խոսք անգամ չի կարող լինել մեկ ազգության գերիշխանության մասին: Սիրիական Կոբանին նախօրեին հայտնվեց «Իսլամական պետության» հսկողության տակ: Ասվում է նաև, որ Թուրքիայի տարածք է անցել մոտ 100 հազար փախստական: Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ Անկարան թույլ է տվել Իրաքից Կոբանի անցնել քրդական ռազմականացված կազմավորումների անդամներին: Ըստ նրա, այժմ Կոբանիում ԻՊ ահաբեկիչների դեմ են պայքարում մոտ 7 ռազմական քրդական կազմավորումներ: Մինչդեռ թուրքական կառավարությունը սկսում է օգնել քրդական կազմավորումներից Իրաքից անցնել Կոբանի, հայտնել է ԱԳ նախարարը թունիսցի պաշտոնակից Մոնգի Համդիի հետ հանդիպմանը: «Թուրքիան բացել է իր սահմանները Կոբանից իր եղբայրների համար, մոտ 200 հազարը այժմ մեր երկրում են: Մենք չենք ցանկանում տեսնել Կոբանի անկումը, ուստի կանենք հնարավորը, դա թույլ չտալու համար», ասել է Չավուշօղլուն: ԱԳ նախարարը նշել է, որ 7 կամ 8 զինյալ խմբավորում պայքարում է ԻՊ դեմ Կոբանիում, հայտնել է Ca-news.org-ը: Իր հերթին ՄԱԿ գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների գծով օգնական Իվան Շիմոնովիչը հայտարարել է, որ ԻՊ գրոհայինները կարող են մեղավոր լինել ռազմական հանցագործությունների ու ցեղասպանության փորձի մեջ: Շիմոնովիչը վերջերս է վերադարձել Իրաքից: Ըստ նրա, ԻՊ պատկերացումները «արդարության մասին ավարտվում են սպանություններով»: ՄԱԿ ներկայացուցիչը մեղադրել է խմբավորման գրոհայիններին մարդու իրավունքների մշտական խախտումների մեջ: Ըստ նրա ԻՊ սեքսուալ ստրկության է վաճառում աղջիկներին: Նա նաև հայտարարել է, որ եզդիների հետապնդումները կաորղ են ցեղասպանության դրսևորում համարվել, հայտնում է Ռոսբալտը: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |