Դեսպան. Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին

Դեսպան. Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մոտակա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու նպատակ ունի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ավարտի առթիվ հրավիրված ասուլիսում:

«Առանց մանրամասներ հաղորդելու, դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասել է դեսպանը:

Դեսպանի խոսքով` երկրորդ նպատակն այն է, որ կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին:

Ռենոն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Նա նաև նշել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում: Անրի Ռենոն շեշտել է, որ հենց այդ իրողությունից ելնելով էլ առաջիկայում Փարիզում կկայանա նախագահների հանդիպում: Դեսպանը խորհուրդ է տվել չհավատալ ՄԽ ձևաչափի անհեռանկար լինելու մասին հնչող կարծիքներին, խոսակցություններին, քանի որ դրանց մեծ մասը կեղծ են լինում, գրում է Panorama.am-ը:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի 2-րդ կեսին, երթադրաբար` 27-ին, Փարիզում բանակցությունների անցկացման համար:Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Կիրակի օրը` հոկտեմբերի 26-ին, դեսպանը կլքի Հայաստանը: Նա նշել է, որ իհարկե, կարելի է միշտ ավելին անել, սակայն «ֆրանս–հայկական երկխոսությունն անհամեմատ ավելի խորացել է»: Դիվանագետը կարևորել է տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում իրագործված ծրագրերը, գրում է «Առավոտ»-ը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում գործակցությունն էլ ավելի է ամրապնդվել:

Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար` դեսպան Ռենոն նշել է` հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում Անրի Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆրանսիայի դեսպանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---