Դինքի գործով 9 պետծառայող է ներգրավվել. Նրանց թվում են Ստամբուլի անվտանգության պետն ու նահանգապետի տեղակալը22 հոկտեմբերի 2014 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել: Թուրքական Sabah-ին հղումով Ermenihaber-ը գրում է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, այդ թվում նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահին, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել: Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն հարցաքննության պահանջ էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետի տեղակալ Էրգյուն Գյունգյորի, այն ժամանակվա անվտանգության վարչության պետ Ջելալեթթին Ջերրահի, Ստամբուլի հետախուզության վարչության պետ Իլհան Գյուլերի և 6 ոստիկանի վերաբերյալ: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի միջամտությամբ գլխավոր դատախազությունը վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչից հետո Դինքի ընտանիքը նույն պահանջով դիմել է Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների դատարան: Դատարանը պետական ծառայողների վերաբերյալ ընդունած դատական հետապնդում չիրականացնելու որոշումը չեղյալ է համարել: Այս անգամ էլ Ստամբուլի նահանգապետարանը հակառակ պահանջով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն: Նախարարությունը հետ է ուղարկել գլխավոր դատախազության որոշումը, այսպիսով՝ բացելով 9 պաշտոնյայի գործին ներգրավվելու ճանապարհը: Ավելի վաղ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը դատարանին կոչ է արել հարցում ուղարկել ռազմական դատախազությանը՝ պարզելու` արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքիսպանությանն առնչվող հետախուզական փաստաթղթերը պետական գաղտնիք են համարվում: «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքին 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլում գտնվող խմբագրության գրասենյակի մոտ սպանել է, 17-ամյա Օգյուն Սամասթը: Վերջինս դատապարտվել է մոտ 22 տարվա ազատազրկման, ենթադրվում է, որ եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, քանի որ հանցագործության հետևում կանգնած անձինք այդպես էլ չեն բացահայտվել: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |