«Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է նոյեմբերի 16-ից իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթը, հայտնել է Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:
Ըստ նրա, Ռուսաստանին միանալուց հետո սա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթը: Ի տարբերություն դեպի Ստամբուլ հուլիսից գործող չարտերային չվերթի, Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ տոմս հնարավոր կլիներ ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգով:
Ըստ Ցուրկինի, հոկտեմբերի 23-ից նոր ուղղությամբ տոմսերն արդեն վաճառքում են: Ըստ նախարարի, ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 09:00-ին: Թռիչքի տևողությունը 1 ժամ 45 րոպե է, հայտնում է Ինտերֆաքսը:
Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին:
Սեպտեմբերի վերջում Ցուրկինը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլ-Երևան առաջին չվերթը կգործի հոկտեմբերի 10-ից: Մեկնաբանելով թուրքական ուղղությունից հրաժարվելու մասին լուրերը՝ Ցուրկինն ասել է, որ թռիչքները, հնարավոր է, դադարեցվել են մի քանի օրով՝ պայմանավորված Թուրքիայում ազգային տոների հետ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում դեպի Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով:
Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: