Մինչ պաշտոնական եզսրակացությունը, ՀՀ իշխանությունները գաղտնի կպահեն Ա-320-ի կործանման պատճառների վերաբերյալ ինֆորմացիան

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները տեղեկացված են հայկական Ա-320 լայների վթարի պատճառների մասին, սակայն դեռ իրավունք չունեն հրապարակել այդ ինֆորմացիան: Այդ մասին երեկ խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, մինչ կործանման պատճառները հետաքննող միջկառավարական հանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը, ՀՀ իշխանությունները գաղտնի կպահեն այդ ինֆորմացիան:

Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):

Միեւնույն ժամանակ, լայների կործանման փաստը հետաքննող հանձնախմբում առկա անանուն աղբյուրն ավելի վաղ հայտարարել էր, որ Սեւ ծովում Ա-320 ինքնաթիռի կործանման պատճառ է հանդիսացել անձնակազմի սխալը: Երկու «սեւ արկղերի» վերծանումը ցույց է տվել, որ օդաչուները կորցրել են «տարածության կողմնորոշումը» վատ եղանակային պայմաններում: Բացահայտված է, որ ինքնաթիռի երկրորդ շրջադարձի ժամանակ, որին նրան ուղարկել էր Ադլերի օդանավակայանի դիսպետչերը, ինքնաթիռը անձնակազմի կողմից ղեկավարվել է ձեռքով: Բացի այդ օդաչուները չափազանց մեծ թեքվածք են թույլ տվել շրջադարձի ժամանակ: Այդ գործոնները, մասնագետների կարծիքով, եւ բերել են ինքնաթիռի կործանմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---