Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը Փարիզում առաջին քայլն է կողմերի դիրքորոշումների մերձեցման ճանապարհին

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի օրերս կայացած բանակցությունները առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցման ճանապարհին երկու երկրների նախագահների Բուխարեստի հանդիպումից հետո: Այդ մասին լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի` Բուխարեստի հանդիպումից հետո, Երեւանի ու Բաքվի դիրքորոշումների մերձեցման նոր քայլերի կարիք եղավ, եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հանդիսացավ առաջին նման փորձը: «Այն ինչին չկարողացան հասնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Բուխարեստում, այժմ կփորձեն հասնել ԱԳՆ ղեկավարները»,- ավելացրել է Ա. Մարգարյանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---