Բրյուսելում կայացել է Հյուսիս-ատլանտյան խորհուրդ-Հայաստան հանդիպումը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը մասնակցեցին Հյուսիս-ատլանտյան խորհրդի եւ Հայաստանի (26+1 ձեւաչափ) հանդիպմանը Բրյուսելում: Հանդիպումը նվիրված էր Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքի քննարկմանը` հիմնված մայիսի 18-19-ին ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի պատվիրակության կողմից կատարված ԱԳԳԾ-ի միջանկյալ գնահատման արդյունքների վրա: ՀՀ պաշտպանության ու արտաքին գործոց նախարարները հանդես եկան զեկույցներով, անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման խնդիրներին, ԱԳԳԾ-ի իրագործման նպատակով ծրագրած միջոցառումներին եւ դրանց իրականացմանը:



Հյուսիս-ատլանտյան խորհրդի անդամ պետությունների դեսպանների ելույթներում գնահատականներ տրվեցին ԱԳԳԾ դրույթերի կատարման ուղղությամբ Հայաստանի առաջընթացին` ուշադրություն դարձնելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին որպես անվտանգության երաշխիք, պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման հարցերին: Այնուհետեւ նախարարները պատասխանեցին բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններին, անվտանգության բաղադրիչներին, տարածաշրջանային խնդիրներին ու էներգետիկ անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ներկա զարգացումներին, ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---