ՆԱՏՕ-ն բավարարված է Հայաստանի կառավարության կողմից գրանցած առաջխաղացմամբ

PanARMENIAN.Net - Հյուսիս-ատլանտյան խորհուրդը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման վերաբերյալ Հայաստանի միջանկյալ զեկույցը: Այդ մասին Հայաստանի Հանրային Հեռուստանընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «Դա շարունակական գործընթաց է, եւ ես ցանակնում են նշել, որ գոհունակությամբ ընդունեցինք Հայատսնաի կառավարության կողմից գրանցված առաջընթացը»,- ասել է նա: Ընդ որում, Ռ. Սիմոնսը հրաժարվել է համեմատական գնահատական տալ Հարավային Կովկասի պետություններին` նշելով, որ տարածաշրջանի երկրները տարբեր փուլերում են գտնվում:

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը նշել է, որ տվյալ գնահատականը վկայում է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է գտնվում: «Մեզ համար շատ հաճելի է, որ Հյուսիս-ատլանտյան խորհուրդը բարձր է գնահատել մեր կատարած աշխատանքը»,- ավելացրել է նախարարը, հայտնուրմ է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---