Քուրդ «փեշմերգաներն» ու Իրաքի նախագահի եղբայրը մեկնում են Կոբանի25 հոկտեմբերի 2014 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունն» ամեն օր 1 մլն դոլար է վաստակում նավթի առաքումների համաշխարհային շուկա թուրք միջնորդների օգնությամբ: Ըստ Asbarez-ի, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Դևիդ Քոենը, ելույթ ունենալ Վաշինգտոնի «Քարնեգի հիմնադրամում»: Ըստ նրա, կազմակերպությունն այսօր ամենահարուստ ահաբեկչական կազմավորումն է աշխարհում: Ըստ տարբեր գնահատականների, առևտուրը նավթով ԻՊ-ին օրական 1-3 մլն դոլար եկամուտ է բերում: Նավթը վաճառվում է միջնորդներին Թուրքիայում, որոնք արտերկիր են տեղափոխում այն: Մինչդեռ արդեն հոկտեմբերի 26-ին քրդաբնակ Կոբանի կարող են ժամանել քրդական ինքնապաշտպանական ուժերի՝ «փեշմերգաների» առաջին ջոկատները, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը: Ըստ քրդական բրիգադներից մեկի ղեկավարի, ջոկատում մոտ 150 մարտիկ կլինի, զինված ծանր հրետանիով: Ջոկատը կղեկավարի ազգությամբ քուրդ Իրաքի նախագահ Մասուդ Բարզանիի եղբայրը՝ Շիհադը: Ավելի վաղ Էրդողանը համաձայնություն տվեց, որ «փեշմերգաներն» Իրաքից Սիրիա անցնեն Թուրքիայի տարածքով, սակայն դեմ արտահայտվեց Կոբանիում գտնվող ՔԱԿ անդամներին զինելուն, որոնք նաև պայքարում են Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախության համար: Firat գործակալությունն, իր հերթին, գրում է, որ ԻՊ ահաբեկիչները գրեթե լիովին դուրս են մղվել քաղաքից ու արվարձաններից: «Հաղթանակն ու Կոբանիի ազատագրումն արդեն մոտ են»,-հայտարարել է քուրդ գործիչը, «Դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը: Մուսլիմը մեկնաբանել է նաև Սիրիայի տարածքի հաշվին բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի ցանկությունը՝ հայտարարելով, որ նման բան չի լինի: Նախօրեին Իրաքում ամերիկացի զինվոր է զոհվել: Ըստ Guardian-ի, ենթասպա Շոն Նիլը Իրաքում տեղակայված 1600 ամերիկացի զինվորներից մեկն է, նա զոհվել է Բաղդադում ոչ մարտական պայմաններում ստացած վիրավորումից: 19-ամյա Նիլն առաջին ամերիկացին է, որ զոհվում է Իրաքում օգոստոսի 7-ից ի վեր, երբ նախագահ Օբաման հայտարարեց ԻՊ դեմ գործողություն սկսելու մասին: «Ամերիկացիները զոհվում են Իրաքում 1991-ից ի վեր, երբ Նիլը դեռ չէր ծնվել»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ այս գործողությունն ԱՄՆ արդեն երրորդ պատերազմն է Իրաքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |