Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ չի կարող իրականացվել. Թույլտվություն չունեն25 հոկտեմբերի 2014 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Այս մասին հայտարարել է Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը: «Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը: Երկու օր առաջ` հոկտեմբերի 23-ին, Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ «Գրոզնի Ավիա»-ն մտադիր է նոյեմբերի 16-ից Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ չվերթ կատարել: Ըստ նրա, Ռուսաստանին միանալուց հետո սա կլինի «Սիմֆերոպոլ» օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթը: Ի տարբերություն դեպի Ստամբուլ հուլիսից գործող չարտերային չվերթի, Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ տոմս հնարավոր կլիներ ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգով: Ցուրկինի խոսքով, հոկտեմբերի 23-ից նոր ուղղությամբ տոմսերն արդեն վաճառքում են: Ըստ նախարարի, ինքնաթիռները կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, Սիմֆերոպոլից թռիչքը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 09:00-ին: Թռիչքի տևողությունը 1 ժամ 45 րոպե է: Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Սեպտեմբերի վերջում Ցուրկինը հայտարարել էր, որ Սիմֆերոպոլ-Երևան առաջին չվերթը կգործի հոկտեմբերի 10-ից: Մեկնաբանելով թուրքական ուղղությունից հրաժարվելու մասին լուրերը՝ Ցուրկինն ասել է, որ թռիչքները, հնարավոր է, դադարեցվել են մի քանի օրով՝ պայմանավորված Թուրքիայում ազգային տոների հետ: Այսօր Սիմֆերոպոլի օդանավակայանից թռիչքներ են իրականացվում դեպի Գռոզնի, Բելգորոդ, Դոնի Ռոստով: Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |