ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ նշանակվել է Մեթյու Բրայզան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ամերիկյան կողմը մեզ տեղեկացրել է, որ Սթիվեն Մաննին փոխարինելու է Մեթյու Բրայզան, եւ Վիեննայում հաստատվելուց հետո նա ամբողջությամբ կներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Նա, հավանաբար, այցելություն կկատարի տարածաշրջան` ծանոթանալու հիմնական դերակատարների հետ», - հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---