Խաղաղապահները կարեւոր գործիք են հակամարտության շրջաններում խաղաղության պահպանման համար

PanARMENIAN.Net - «Սառը պատերազմի» ավարտից հետո խաղաղպահ ուժերը դարձան շատ լուրջ ու կարեւոր գործիք հակամարտության շրջաններում խաղաղության պահպանման համար: Այդ ամսին Երեւանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի անդամ-երկրները եկել են եզրակացության, որ առանց այդ մեխանիզմի շատ բարդ է հակազդել հակամարտությունների զարգացմանը: «Ներկա դրությամբ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններն անցնում են աշխարհի հակամարտության 15 կետերում, դրանցում ներգրավված են մոտ 90 հզ. մարդ: Խաղաղապահ գործողությունները հանդիսանում են հայկական արտաքին քաղաքականության ուղղվածություններից մեկը: Հայ զինվորականները գտնվում են Կոսովոյում, եւ մենք պատրաստվում ենք շարունակել մեր մասնակցությունը նման գործողություններում: Խաղաղապահները ծառայում են խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---