Վալդաս Ադամկուս. Ամբողջ միջազգային հանրության համար շատ կարեւոր է Հարավային Կովկասի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հինգշաբթի, Վիլնյուսում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը շեշտել է, որ Լիտվայի ու ողջ միջազգային հանրության համար շատ կարեւոր է Անդրկովկասի անվտանգությունը: Լիտվայի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Վ. Ադամկուսը հույս է հայտնել, որ այս տարին նոր հնարավորություններ կընձեռի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար: Երկրի ղեկավարը հավաստիացրեց, որ միջազգային հանրությունն այդ հարցին պատշաճ ուշադրություն կդարձնի:



Լիտվա կատարած երկօրյա այցի շրջանակներում Ս. Սարգսյանը կհանդիպի Լիտվայի պաշտպանության նախարարի պաշտոնում ժամանակավորապես գտնվող Գյադիմինոս Կիրկիլասի հետ, ինչպես նաեւ կայցելի լիտվական սեյմը, որտեղ կհանդիպի Ազգային անվտանգության ու պաշտպանության ազգային կոմիտեի անդամների հետ, հայտնում է BNS-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---