Ռիժկով. Սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք ԵՏՄ-ին միանալու հարցը30 հոկտեմբերի 2014 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային խորհուրդը կանի հնարավոր ամենը, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ներկայացված լինեն պատշաճ մակարդակի վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, հայտարարել է հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ ասելով. «Ասեք մեզ՝ ինչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի»: Հանձնաժողովի հայկական կողմից համանախագահ Հերմինե Նաղդալյանն էլ խոստացել է անպայման զբաղվել այդ հարցով, գրում է «Առավոտը»: Նիստին հետևած մամուլի ասուլիսում Նիկոլայ Ռիժկովից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել: «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնվել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք և արդյոք մենք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմի մեջ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք՝ ոչ, մի մտեք ձեր հայրենի տարածք»,- արձագանքել է Նիկոլայ Ռիժկովը: Շարունակելով թեման և օրինակ բերելով մյուս չճանաչված տարածքներն ու հանրապետությունները, նա ասել է, որ եթե ԱՄՆ-ն ուժեղ կողմ է, դա չի նշանակում, որ կարող է ամենաթողությամբ զբաղվել. «Եկեք սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել կազմում»: Ղրիմի տարածաշրջանը հայտնվեց Ուկրաինական ԽՍՀ կազմում նախորդ դարի 50-ականներին, 2014-ի տվյալներով թերակղզու բնակչության մեծ մասը ռուսներ են: Մայդանից հետո Ռուսաստանը զորքերը մտցրեց Ղրիմ: Անցկացվեց հանրաքվե, բնակչության մեծ մասը հանդես եկավ Ռուսաստանին միանալու օգտին: Ուկրաինան չի ճանաչում հանրաքվեի արդյունքները և Ղրիմը գրավյալ տարածք է համարում: Նա նաև հավելել է, թե ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսեթիան, Աբխազիան և մյուսները, գրում է Panorama.am-ը: Ռիժկովը պատասխանել է նաև Հայաստանի դաշնակից ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու մասին հարցին՝ ասելով, որ բազմիցս առիթ է ունեցել խնդրին անդրադառնալ, բայց հիմա էլ ասում է` ինքը չգիտի, թե ինչու է այդպես, բայց մեկ բան հստակ է` խորհրդարանը սպառազինման մասով որևէ որոշում չի ընդունել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը «Չմոռանաք՝ հայերն ու ֆրանսիացիները հավերժ կապված են»,–գրել է նա Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»,–ասել է նա Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը» |