Փոխարտգործնախարար. ԵՄ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ30 հոկտեմբերի 2014 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգիռ է շարունակել և խորացնել ԵՄ հետ գործակցությունը՝ հաշվի առնելով այն պարտավորությունները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին անդամակցությանը: ԱԺ-ում բյուջեի քննարկմանը հոկտեմբերի 30-ին այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պնդելով, որ ԵՄ-ն շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ: Նա նկատել է, որ դեռևս չի կարող մատնանշել ԵՄ-ի հետ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին չհակասող շրջանակներում գործակցության ոլորտները, սակայն, ըստ նրա, աշխատանքներն ընթացքի մեջ են: «Այսօր մասնագետներն արդեն հնարավորություն ունեն ուսումնասիրել պայմանագիրն ու հստակ նշել այդ շրջանակը, քանի որ Հայաստանը, իր ստանձնած պարտավորություններից ելնելով, այդ գծից դուրս չի կարող գործակցել: Ամենակարևորը, որ մեզանից ակնկալում են մեր եվրոպական գործընկերները՝ տեսնել այն շրջանակը, որտեղ իրենք ազատ են»,- ասել է նա: Հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը: Այն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ բոլոր անդամների՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի վավերացումից հետո: Կառավարությունը, ըստ փոխարտգործնախարարի, ուշադրության կենտրոնում է պահում այն հանգամանքը, որ ՀՀ-ն, ըստ էության, իր համար շահեկան վիճակում է հայտնվում և որոշակի առումով կապող օղակ է ԵՏՄ և ԵՄ երկների միջև: Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ նշել է, որ ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետ լինելու վերաբերյալ հարցը ԵՏՄ-ին անդամակցման բանակցությունների առարկա չի եղել: «Այդպիսի հարց չկա, իսկ պայմանագրում որևէ կետ չկա այն մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել»,- ասել է փոխարտգործնախարարը: Նրա խոսքով` մաքսակետ տեղադրելու հարցը վերաբերում է ԵՏՄ անդամ բոլոր պետություններին, բայց` «դա մեր սուվերեն կամքն է».«Գործող մաքսակետը դիտարկվել է և անդամ-պետությունների, և ԵՏՄ հանձնաժողովի կողմից: Որևէ այլ խնդիր կամ որևէ պահանջ գոյություն չունի»: Շավարշ Քոչարյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է խորացնել և ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները: Ըստ Քոչարյանի, նաև կարևոր է ամրապնդել ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները: ԱԳՆ ուշադրության կենտրոնում են նաև Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Կանադան, հայ-թուրքական հարաբերությունները՝ առանց նախապայմանների. «Այսինքն՝ մենք պարտավոր ենք աշխատել բոլոր ուղղություններով»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |