ՀՀ խոշորագույն հարկատուների եռյակը՝ «Գազպրոմ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս Գրիգ»

ՀՀ խոշորագույն հարկատուների եռյակը՝ «Գազպրոմ Արմենիա», «Ղ-Տելեկոմ» և «Ալեքս Գրիգ»

PanARMENIAN.Net - ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2014-ի հունվար-սեպտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի կայքում հրապարակված տվյալների, ցանկը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը պետբյուջե է վճարել 30,2 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.3 մլրդ համեմատ, երբ ընկերությունը երկրորդ տեղում էր:

Երկրորդ տեղում «Ղ-Տելեկոմն» ՓԲԸ-ն է («Վիվասել-ՄՏՍ» ապրանքանիշ)՝ 22.15 միլիարդ դրամով՝ նախորդ տարվա 22,3 մլրդ դրամի փոխարեն: Ընկերությունը մեկ հորիզոնականով բարելավել է արդյունքը։

Եռյակը եզրափակում է «Ալեքս Գրիգը» 14.7 մլրդ դրամով՝ նախորդ տարվա 11,8 մլրդ դրամի փոխարեն: Անցյալ տարի ընկերությունը չորրորդն էր:

Չորրորդն է Armenia Telephone company (Beeline) ընկերությունը՝ գրեթե 12.9 մլրդ դրամ նախորդ տարվա 11.08 մլրդ դիմաց: Մոտ 12.8 մլրդ դրամ է վճարել նախորդ տարվա 26.3 մլրդ դրամի փոխարեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հինգերորդ տեղում է:

Տասնյակում են նաև Հայաստանի էլեկտրական ցանցերը 9,7 մլրդ դրամով, բենզինի ու դիզվառելիքի ներմուծմամբ ու իրացմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը 8,9 մլրդ դրամով, «Գրանդ Տոբակոն» 7,2 մլրդ դրամով, վառելիքի ևս մեկ ներկրող՝ CPS-ը 7,06 մլրդ դրամով և Երևանի կոնյակի գործարանը 5,1 մլրդ դրամով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---