Գործարար էթիկան՝ կառավարման գործիք. Ռալֆ Յիրիկյանը դասախոսել է Առաջնորդության դպրոցում![]() 31 հոկտեմբերի 2014 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հոկտեմբերի 30-ին բիզնես-առաջնորդության կարևորագույն սկզբունքները ներկայացրել է Առաջնորդության դպրոցի լսարանին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում կազմակերպվող այսօրինակ հանդիպումները կարևոր են` երիտասարդներին կառավարման պատրաստ ձևաչափ ներկայացնելու առումով: «Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել գործարար էթիկայով: Մեր առաջընթացը պայմանավորված է այն որպես կառավարման գործիք կիրառելու մոտեցմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ձևավորված արժեհամակարգի հիմքում կառավարման քաղաքակիրթ մշակույթն է: Այն ենթադրում է ճկուն ռազմավարություն, աշխատանքային առողջ միջավայրի ապահովում, գործատու-աշխատակից օղակում հարգանքի ու վստահության ձևավորում, աշխատակցի դերի գնահատում, նրա իրավունքների պաշտպանություն և առաջընթացի ձգտում: Մոտեցման այս ձևաչափը երազանքից նպատակի հասնելու միջոց է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընկերությունից հայտնում են, որ բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև բիզնես կառավարման միջոցով հարգանք վաստակելու և բարձր վարկանիշի ձևավորելու կարևորությունը: Հանդիման ինտերակտիվ ձևաչափը լսարանին թույլ է տվել ստանալ ամենատարբեր հարցերի պատասխաններ: Դասախոսությանը հնարավորություն էին ստացել առցանց հետևել նաև մի խումբ ուսանողներ Արցախից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցի շնորհիվ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |