Գործարար էթիկան՝ կառավարման գործիք. Ռալֆ Յիրիկյանը դասախոսել է Առաջնորդության դպրոցում31 հոկտեմբերի 2014 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հոկտեմբերի 30-ին բիզնես-առաջնորդության կարևորագույն սկզբունքները ներկայացրել է Առաջնորդության դպրոցի լսարանին: Տարբեր ոլորտների ապագա մասնագետների շրջանում կազմակերպվող այսօրինակ հանդիպումները կարևոր են` երիտասարդներին կառավարման պատրաստ ձևաչափ ներկայացնելու առումով: «Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել գործարար էթիկայով: Մեր առաջընթացը պայմանավորված է այն որպես կառավարման գործիք կիրառելու մոտեցմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ձևավորված արժեհամակարգի հիմքում կառավարման քաղաքակիրթ մշակույթն է: Այն ենթադրում է ճկուն ռազմավարություն, աշխատանքային առողջ միջավայրի ապահովում, գործատու-աշխատակից օղակում հարգանքի ու վստահության ձևավորում, աշխատակցի դերի գնահատում, նրա իրավունքների պաշտպանություն և առաջընթացի ձգտում: Մոտեցման այս ձևաչափը երազանքից նպատակի հասնելու միջոց է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ընկերությունից հայտնում են, որ բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև բիզնես կառավարման միջոցով հարգանք վաստակելու և բարձր վարկանիշի ձևավորելու կարևորությունը: Հանդիման ինտերակտիվ ձևաչափը լսարանին թույլ է տվել ստանալ ամենատարբեր հարցերի պատասխաններ: Դասախոսությանը հնարավորություն էին ստացել առցանց հետևել նաև մի խումբ ուսանողներ Արցախից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ցանցի շնորհիվ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի |