Էրդողանի այցը Փարիզ. Ղարաբաղի հարցը, Ցեղասպանության մոտալուտ 100-ամյական ու իրավիճակը Կոբանիում 1 նոյեմբերի 2014 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Ֆրանսիան քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին ուրբաթ օրն ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է Haqqin.az-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Կողմերը նաև քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: Էրդողանն ու Օլանդը քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում: Ըստ RFI-ի, Թուրքիայի նախագահը իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ միջազգային հանրության ուշադրությունը չափից ավելի է սևեռվել Կոբանիի վրա և հայտարարել է, որ այնտեղ ընդամենը 2000 մարտիկ է մնացել ու խաղաղ բնակիչներ չկան (քրդերի ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե ահաբեկիչները գրավեն քաղաքը, հազարավոր բնակիչներ կկոտորվեն, իսկ մարտերի հետևանքով արդեն իսկ 200 հազարը փախստական է դարձել»: Էրդողանը նաև կրկնել է առաջարկը Սիրիայի տարածքի հաշվին բուֆերային գոտի ստեղծելու և Ասադի դեմ կռվող աշխարհիկ սիրիական ընդդիմությանը սատարելու վերաբերյալ: Օլանդը համաձայն էր Էրդողանի հետ այն առումով, որ կարևորագույն քաղաքը ոչ թե Կոբանին է, այլ Հալեպը, սակայն նշել է, որ նույնիսկ եթե այնտեղ չի մնացել քաղաքացիական բնակչություն, քաղաքին աջակցել է պետք: «Մենք հուսով ենք, որ Թուրքիան կսատարի այդ հարցում»,-ասել է նա: Ավելի վաղ Էրդողանը համաձայնություն տվեց, որ քրդական փեշմերգաների ջոկատներն Իրաքից անցնեն Սիրիա թուրքական տարածքով, սակայն դեմ է արտահայտվել Կոբանիում մարտնչող ՔԱԿ ջոկատներին, որոնք պայքարում են նաև Թուրքիայի քրդաբնակ շրջանների անկախության համար: Փեշմերգաների առաջին ջոկատը նախօրեին հասել է քաղաք թուրքական տարածքով: Թուրքաբնակ քրդերը ցնծությամբ էին դիմավորում քաղաքին օգնության շտապող ջոկատներին: Կոբանի ռազմավարական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ ավանն ու արվարձանները խանգարում են ԻՊ ուժերին միանալ Սիրիայի հյուսիսում: Հուլիսին ահաբեկիչներն արդեն գրոհել են շրջանը, բայց ետ մղվել: Թուրքիայում բողոքներ սկսվեցին, երբ «Իսլամական պետության» գրոհայինները գրավեցին սիրիական քրդաբնակ Կոբանի ծայրամասերը, ավելի ուշ կոալիցիոն ուժերը կարողացան ետ մղել ահաբեկիչներին: Քրդերը վճռական գործողություններ են ակնկալում Անկարայից՝ մասնավորապես պահանջելով, որ թուրքական կողմը զենք մատակարարի պաշարվածներին, իսկ առավել ծայրահեղականները հայտարարում են, որ անհրաժեշտ է թուրքական զորքեր մտցնել Սիրիայի տարածք: Ըստ քրդերի Անկարան խոչընդոտում է քուրդ կամավորներին Սիրիա անցնելու գործում, պատասխանատվություն է կրում ԻՊ դեմ քրդերի անհաջողությունների և քրդաբնակ Կոբանի պաշարման համար: ՔԱԿ առաջնորդ Օջալանը, ավելի վաղ հայտարարել էր, որ Կոբանի անկումն ազդանշան կլինի քրդերի ու Թուրքիայի միջև հրադադարի կասեցման համար: Անկարայի դիրքորոշման դեմ բողոքները մի քանի անգամ վերածվել են բախումների թուրքական ոստիկանության հետ անմիջապես սահմանին, Կոբանից ոչ հեռու, ինչպես նաև բազմաթիվ ցույցերի ժամանակ թուրքական այլ շրջաններում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում մի շարք հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյակի և Անկարայի դիրքորոշման մասին այս հարցում: Ըստ ԱՊԱ գործակալության, Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է 2005 թ. արված արխիվներն ուսումնասիրելու առաջարկի մասին և հայտարարել է, թե թուրքերի «բարի մտադրությունները» հայերի հանդեպ անարձագանք մնացին: «Մենք բացեցինք մեր արխիվները, մինչ օրս շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ է բացահայտվել: Եթե Հայաստանը ունի նման արխիվ, թող բացի: Ինչպես և ցանկացած երրորդ երկիր: Թող այնտեղ աշխատեն պատմանբանները, հնագետները, իրավաբաններն ու քաղաքագետները: Իսկ մենք քայլեր կկատարենք ըստ այդ հետազոտությունների արդյունքների»,-ասել է նա: Անդրադառնալով Անկարայի քաղաքականությանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ Էրդողանը հասկացրել է, որ Թուրքիան կշարունակի մերժողական քաղաքականությունը: «Հայաստանի հետ մեկ այլ ֆորմատում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ քայլ անողը, ձեռք մեկնողը մենք ենք եղել: 2015 թվականին, այսինքն՝ 1915 թվականի դեպքերի հարյուրամյակին, մենք աշխարհին իրականությունը ներկայացնելու համար կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել: Անկասկած այս հարցում ոչ թե հորինված, գաղափարախոսությանը գերի դարձած կամ էլ քաղաքական շահարկման առարկա դարձած պատմությունը, այլ իրական պատմությունն է հաղթելու: Հավատում ենք, որ այս հարցում Ֆրանսիան էլ կլինի ողջամիտ և իրական ճշմարտությանը սատար կկանգնի»,- ասել է Թուրքիայի նախագահը Փարիզում: Թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» թերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Էրդողանի փարիզյան քննարկումների օրակարգը բավական հագեցած է տարատեսակ թեմաներով: Մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահը պաշտոնական Փարիզին ցանկություն է հայտնելու, որ վերջինս չեզոքություն հանդես բերի: Photo from France President's Press office Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |