Չինական ընկերությունը կարող է ՀՀ-ում արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ անել 1 նոյեմբերի 2014 - 11:41 AMT PanARMENIAN.Net - «Սոլար սիսթեմս» ընկերությունը (որի բաժնետոմսերի 100 տոկոսը չինական Amur Sirius-ինն է) կարող է ներդրումներ կատարել Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում: Այդ մասին հայտնել է ընկերության ներդրումների և ֆինանսների գծով տնօրեն Օլգա Բիկովան, գրում է «Էլեկտրովեստի» պորտալը: Նա նշել է, որ Հայաստանից բացի, նման կայաններ է նախատեսվում կառուցել Ղազախստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում: Ղազախստանն, օրինակ, մտադիր է մինչև 2030 թ. հասցնել «կանաչ», հիմնականում արևային, էներգետիկայի բաժինը երկրի էներգաբալանսում մինչև 10 տոկոսի: Վերականգնվող էներգետիկան նպատակ ունի զարգացնելու նաև Ուզբեկստանը, սակայն այդ երկրներում սպառման շուկաներ, հավանաբար, կհայտնվեն մոտ 5 տարուց, ասել է «Սոլար սիսթեմսի» ներկայացուցիչը: Միջազգային փորձագետների կարծիքով, Հայաստանում կան բոլոր բարենպաստ պայմաններն արևային, հողմային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար: Հայաստանի կախվածությունը ներկրվող վառելիքից ստեղծում է մատակարարման անվտանգության ռիսկեր, ինչպես նաև վճարունակության խնդիրներ սպառողների համար: Հայաստանի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն այսօր Հայկական ԱԷԿ–ն է, որին բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի մոտ 30 տոկոսը։ Միաժամանակ, ՋԷԿ–ին բաժին է ընկնում 41.9 տոկոսը, ՀԷԿ–ին բաժին է ընկնում 29.2 տոկոսը։ Ըստ հաշվարկների, արևային էներգիայի ամենամյա հոսքը Հայաստանում 1 քմ համար կազմում է 1700 ԿՎտ/ժ, տարածքի մեկ քառորդում՝ 1800 ԿՎտ/ժ, այն դեպքում, երբ Եվրոպայում միջին ցուցանիշը 1000 ԿՎտ/ժ է: Ըստ գործող նախագծերից մեկի, նախատեսվում է կառուցել 30 մՎտ հզորությամբ կայան՝ որոշելու համար օպտիմալ սակագներն ու պարզելու համար արևային էլեկտրաէներգիայի հետագա զարգացման հեռանկարը Հայաստանում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամենանշանակալի իրագործված նախագիծը Լոռի-1 հողմակայանն է, որը միակն է Հարավային Կովկասում: Հզորությունը 2,64 մՎտ է: Այս պահի դրությամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրները ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի միայն 2 տոկոսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |