Մովսես Հակոբյան. Եթե հակառակորդը շարունակի իրեն այսպես պահել, խորտակիչ հարված կհասցնենք13 նոյեմբերի 2014 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Փարիզում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունները նվազել են, բայց ոչ հրադադարի ռեժիմի խախտումնրը: Այդ մասին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, գրում է «Հայ Զինվոր»-ը: «Եթե հակառակորդը շարունակի իրեն այսպես պահել, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար մեր համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ նրա թույլ տեղին ենք հարվածելու, այլ ամենաուժեղ ու պաշտպանված տեղին, որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ»,- նշել է նա: Պատասխանելով հարցին, թե բանակում ինչի մասին այլևս չեն խոսում, նախարարը նշել է, որ զինվորին տրվող սննդի չափաբաժնի, դրա որակի ու կալորիականության, հանդերձանքի մասին, քանի որ այդ հարցերը մեկընդմիշտ լուծված են: «Երբ դիրքապահ զինվորին հարցնում եմ` ինչպե՞ս ես, նա պատասխանում է` «Պատրաստվում եմ պատերազմի»: Այս պատասխանը շատ բան է ասում մեր բանակի մասին: Զինվորը պետք է պատրաստ լինի պատերազմի, որպեսզի խաղաղություն լինի: Խաղաղությունը գալիս է պատերազմի պատրաստվելով»: Անդրադառնալով հարցին, թե ինչ առանձնահատկություն ունեն ընթացիկ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, Մովսես Հակոբյանը նշել է, որ դրանցում ընդգրկված են տարբեր զորատեսակների ստորաբաժանումներ, զորքը զորավարժության է դուրս գալիս ամբողջությամբ: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Արդյունքում իրադրությունն առաջնագծում լարվել է: Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նոյեմբերի 6-ին մեկնարկել էին Հայաստանի ու Արացխի համատեղ զարավարժությունները, որտեղ ավելի քան 47.000 զինծառայող է ներգրավված։ Ավելին՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված) Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |