Պատժամիջոցները չեն խանգարի ԵՄ և ԵՏՄ գործակցությանը. Ըստ Լուկաշենկոյի, բիզնեսն անպարտելի է

Պատժամիջոցները չեն խանգարի ԵՄ և ԵՏՄ գործակցությանը. Ըստ Լուկաշենկոյի, բիզնեսն անպարտելի է

PanARMENIAN.Net - Արևմտյան պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնա Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև գործարար համագործակցության վրա, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշել է, որ տնտեսական ոլորտում ԵՄ-Բելառուս-ԵՏՄ հարաբերությունները տնտեսական ոլորտում զարգանում են և սկսում են զարգանալ նաև քաղաքական ոլորտում, մասնավորապես, Ուկրաինայում իրավիճակի քննարկման դեպքում: Եթե տնտեսության մեջ մենք արդեն ինչ-որ բան արել ենք, առաջին քայլերը, ապա քաղաքական ասպարեզում ևս սկսել են այդ մասին խոսել»,-ասել է Լուկաշենկոն:

«Ինչպիսիք էլ լինեն արևմտյան պատժամիջոցները, մյուս կողմում, արևելքում, մարդիկ այդ պատժամիջոցները սահմանողներից շատ ավելի խելոք են, նրանք այդ պատժամիջոցները շրջանցելու ճանապարհը կգտնեն բոլոր ոլորտներում, կգտնեն համագործակցության ուղիները: Բիզնեսն անպարտելի է»,-վստահ է Բելառուսի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, նա չի ահագնացնում իրավիճակը, կապված պատժամիջոցների հետ: «Բոլորը դա գիտեն, հատկապես Բելառուսում: Ռուսաստանն էլ դրան կդիմանա, մենք բոլորս միասին, այդ փորձն արդեն ունենք»,-ասել է Լուկաշենկոն: Ընդ որում նա անախրոնիզմ է համարել պատժամիջոցներն ու կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն չէ պատժամիջոցների նախաձեռնողը: «Եվրոպան շատ բան է դրանից կորցնում, սակայն, հավանաբար, դեռևս մեծ կախում ունի ուժի մյուս կենտրոններից»,-ասել է Լուկաշենկոն:

«Ժամանակը կգա, որ մենք կմոռանանք պատժամիջոցների մասին,-վստահ է Լուկաշենկոն: Ըստ նրա, քաղաքական գործիչները չեն ստիպի գործարարներին հրաժարվել ներդրումներից: «Ոչ մի քաղաքական գործիչ դրան չի գնա, հակառակ դեպքում, այլևս քաղաքական գործիչ չի լինի՝ գործարարները թույլ չեն տա»,-ասել է Բելառուսի նախագահը:

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի կառավարության օրինագծերի նախապատրաստման հանձնաժողովը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրինագծին:

«Պայմանագրի կյանքի կոչումը կապահովի Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը 2015-ի հունվարի 2-ից և թույլ կտա սկսել բացառումների և սահմանափակումների, այդ թվում՝ խոչընդոտների կրճատման, պայմանագրի մասնակից պետությունների շուկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքի գործընթացը»,-ասվում է ՌԴ կառավարության կայքում:

Այդպիսով հիմք է ստեղծվում առևտրատնտեսական հարաբերությունների ու կոոպերացիոն կապերի հետագա զարգացման համար, ազգային արտադրությունների մրցունակության բարձրացման ու համաշխարհային շուկաներում ԵՏՄ երկրների դիրքերի ամրացման համար:

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` ՀՀ-ի` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---