«Կուտակային» վճարների վերադարձման ժամանակ քաղաքացիներից կարող է «մարման վճար» գանձվել

«Կուտակային» վճարների վերադարձման ժամանակ քաղաքացիներից կարող է «մարման վճար» գանձվել

PanARMENIAN.Net - Ի պատասխան վերջին շրջանում տարածվող լուրերին, թե 2014-ի առաջին 6 ամսվա մեջ կատարված պարտադիր կուտակային վճարները հետ ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիներից գանձվելու է 2% մարման վճար, ինչի արդյունքում նրանք ավելի քիչ կստանան, քան մուծել են՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը հայտնում է, որ վճարի չափը կսահմանի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և գանձվելու դեպքում այն կկիրառվի մասնակիցների հաշիվներում առկա միջոցների, այսինքն` կատարված հատկացումների և ամբողջ ժամանակահատվածում այդ միջոցների կառավարման դիմաց ստացված եկամուտների նկատմամբ:

«Հետևաբար, ինչպես արդեն ցույց են տվել այդ միջոցների կառավարման առկա ցուցանիշները, հատկացված գումարները կառավարման արդյունքում աճում են և ակնհայտ է, որ նույնիսկ մարման վճարի գանձման դեպքում, մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու մասին դիմում ներկայացրած քաղաքացիները կստանան ավելի շատ, քան հատկացրել են»,- նշված է հայտարարության մեջ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը դեռևս հուլիսի սկզբին` «Կուտակային համակարգ. փոփոխություններ և նոր հնարավորություններ» դասընթացի ընթացքում հայտարարել է, որ մասնակիցների դիմումների հիման վրա այս տարվա հունվարից մինչև հուլիսի 1-ը կատարված բոլոր կուտակումները հետ կվերադարձվեն, ընդ որում անկախ այն հանգամանքից` ներկայումս աշխատողը հանդիսանում է կուտակային համակարգի պարտադիր մասնակից, թե հրաժարվում է դրանից: Այսինքն խոսքը վերաբերում է նաև պետական աշխատողներին և քաղծառայողներին:

Նշված դիմումները մասնակիցները կարող են ներկայացնել սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ, իսկ գումարների հետ վերադարձը կկատարվի 2015-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը:

ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքն իր հարակից փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին ՀՀ ԱԺ պատգամավորների բողոքը Սահմանադրական դատարանը քննելու է հաջորդ տարի՝ 2015-ի մարտի 31-ին: Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ այն քննվելու է գրավոր ընթացակարգով:

Հոկտեմբերի 3-ին ԱԺ 34 պատգամավոր Սահմանադրական դատարան է ներկայացրել դիմումը, որով պատրաստումէ վիճարկել որոշ օրենքներ: Մասնավորապես` «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը հարակից փոփոխություններով սահամանադրությանը հակասելու վերաբերյալ դիմումը, ինչպես նաև` «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին՚» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները, ինչպես նաև վիճարկվող ակտերի հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» ՀՀ (22.12.2010թ. ընդունված ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները ՀՀ Սահմանադրությանը (մասնակի) հակասող և անվավեր ճանաչելու մասին:

Օգոստոսի 27-ին ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամները հանդիպել են, քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի՝ Նպատակային սոցիալական վճարի հակասահմանադրական ճանաչման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցով համապատասխան դիմում են պատրաստում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---