ՀՀ-ում նեոնատալ մահացությունը կայուն աճի միտում է արձանագրել22 նոյեմբերի 2014 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում 2013-ի ապրիլից մինչև 2014-ի նոյեմբեր փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք: «Փրկենք հարյուրավոր կյանքեր» նախագծի շրջանակում նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողով` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան: «Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի իջեցում է: Վերջին տարիներին մենք մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990-ից մինչև 2013-ը մանկական մահացությունը նվազել է 47 %-ով»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել: Նեոնատալ մահացությունը 1000 կենդանի ծնված նորածնից առաջին 28 օրում մահացած նորածինների թիվն է։ Բժշկության մեջ կա նաև Վաղ նեոնատալ մահացության ցուցանիշը, որը 1000 կենդանի ծնված նորածնից մինչև 7 օրում մահացած նորածինների թիվն է։ Միջոցառման հիմնական նպատակն է մասնագետների հետ քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու ռիսկերը և կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում, խթանելու վաղածին երեխայի առողջ աճը: Խորհրդաժողովը կնպաստի վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության գիտելիքների բարձրացմանը: Երկրորդ տարին է, ինչ միջոցառման մասնակիցները երկինք են բաց թողնում սպիտակ փուչիկներ, որոնք խորհրդանշում են տարվա ընթացքում փրկված երեխաների թիվը: Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով: Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարում աշխարհում դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում` հանգեցնելով տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35%-ը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին |