Ստամբուլում սպանվել է սերբական «Ցրվենա Զվեզդա» բասկետբոլային թիմի երկրպագուն22 նոյեմբերի 2014 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «Գալաթասարայի» երկրպագուները Ստամբուլում սպանել են սերբական «Ցրվենա Զվեզդա» բասկետբոլային թիմի երկրպագուին: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, 25-ամյա տղամարդը, որը ժամանել էր Ստամբուլ Եվրոլիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղին սիրելի թիմին աջակցելու համար, դանակի հարված է ստացել թուրքական ակումբի երկրպագուների հետ բախման արդյունքում այն բանից հետո, երբ 400 սերբ երկրպագուի թույլ չեն տվել ներկա լինել խաղին: «Դա թշնամական ժեստ է, ահավոր ողբերգություն։ Ես շփոթված եմ,- ասել է Ստամբուլում Սերբիայի հյուպատոս Զորան Մարկովիչը:- Խաղից 2 օր առաջ մենք նախազգուշացրել էինք իրավապահ մարմիններին, որ կայանալիք խաղում վտանգի մեծ ռիսկ կլինի։ Այժմ մենք աշխատում ենք, որ սերբ երկրպագուները հնարավորինս շուտ բարեհաջող լքեն Թուրքիայի տարածքը»։ Թուրքիայում սպորտային միջոցառումների ժամանակ պարբերաբար գրանցվում են նման միջադեպեր. այս երկրի երկրպագուները հայտնի են տաքարյունությամբ ու ագրեսիվ պահվածքով: Բախումները հատկապես հաճախ գրանցվում են ֆուտբոլային խաղերի ժամանակ: Հոկտեմբերի 22-ին Ստամբուլում ամբոխը դանակներով հարձակվել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների վրա, որոնք եկել էին Չեմպիոնների լիգայի շրգանակում «Գալաթասարայի» հետ կայանալիք խաղին մասնակցելու: 2000 թվականին «Գալաթասարայի» ու «Լիդս Յունայթեդի» երկրպագուների բախումն ավարտվել է երկու անգլիացու սպանությամբ հենց Ստամբուլի կենտրոնում: Մարդասպաններից մեկը ձերբակալվել է 14 տարի անց, մյուսները մինչև օրս հետախուզման մեջ են: Photo: Flickr Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |