ANCA-ն ակցիա է սկսում ի պաշտպանություն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեն կսկսի Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը: Այդ կապակցությամբ, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) կսկսի «60 վայրկյան» ակցիան ի աջակցություն Հայաստանում ԱՄՆ ներկա դեսպան Ջոն Էվանսի: «Խնդրում ենք, 60 վայրկյանի ընթացքում զանգահարեք ձեր սենատորին, կամ էլ հաղորդագրություն թողեք արտաքին քաղաքականության գծով նրա օգնականի համար եւ կոչ արեք համապատասխան քայլեր ձեռնարկել այս հարցի ուղղությամբ: Այդ ակցիան կարող է մեր վերջին հնարավորությունը լինել արդար բացատրություն ստանալ դեսպանի ռոտացիայի վերաբերյալ մինչեւ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնական նշանակումը»,- ասվում է ANCA-ի կոչում:



Հիշեցնենք, որ Ջ. Էվանսին հետ կանչելու պատճառ հանդիսացավ վերջինիս հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջոն Էվանսը խոսել էր Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին: «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել էր Ջոն Էվանսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---