32  25.11.14 - Եռաբլուրում զինվորական արարողակարգով հուղարկավորել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին

Եռաբլուրում զինվորական արարողակարգով հուղարկավորել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (թարմացված)

Եռաբլուրում զինվորական արարողակարգով հուղարկավորել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին (թարմացված)

PanARMENIAN.Net - Եռաբլուր զինվորական պանթեոնում նոյեմբերի 25-ին զինվորական արարողակարգով հուղարկավորել են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:

Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով, որոնք նրանց հարազատներին է հանձնել ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:

«Այս պահին ընթանում է ծառայողական քննություն, որի արդյունքով կտրվեն բոլոր հարցերի պատասխանները: Ծառայողական քննության արդյունքներից հետո ամեն ինչ պարզ կդառնա»,- արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե ինչու էր ուղղաթիռը շփման գծին այդքան մոտ թռիչք կատարում, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին` նոյեմբերի 24-ին, Երևանի Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում կատարվել է հոգեհանգստի կարգը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---