Եթե Ղարաբաղում խաղաղապահ ուժեր հայտնվեն, նա կարժանանան Կոսովոյի ճակատագրին24 հունիսի 2006 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Եթե Ղարաբաղում խաղաղապահ ուժեր հայտնվեն, նա կարժանանա Կոսովոյի ճակատագրին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով, իրադարձությունների նման զարգացման դեպքում ԼՂՀ հայ բնակչության ցեղասպանությունը կարող է մի փոքր ձգձգվել ժամանակի առումով, սակայն արդյունքը կլինի նույնը, ինչ Կոսովոյում: «Այժմ Կոսովոյում չկա ոչ մի սերբ, ոչնչացվում են սերբական ճարտարապետական հուշարձանները, տաճարները եւ այս ամենը սկսվեց խաղաղապահների տեղակայումից հետո: Այդ առաջարկը ձեռնատու է ղարաբաղյան հակամարտության միայն մեկ կողմին` Ադրբեջանին, իսկ նախաձեռնողներին, այսինքն ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը խաղաղապահները հարկավոր են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պաշտպանելու համար: Սակայն կարգավորման այսպես կոչված բոլոր կողմերի, Հայաստանից բացի, նպատակն է` դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից»,-նշել է Նադեին-Ռաեւսկին: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը փոխադարձ զիջումների եւ պարիտետի պահպանման համակարգ է: «Եթե խոսում են ադրբեջանցի փախստականներին մշատական բնակության վայրերը վերադարձնելու մասին, ապա ինչու են այդ իրավունքից զրկում հայ փախստականներին Բաքվից, Կիրովաբադից եւ Ադրբեջանի այլ քաղաքաներից: Սակայն կարեւորն այն է, որ խաղաղապահների տեղակայմանը իրենց համաձայնությունը պետք է տան հակամարտության բոլոր կողմերը, ինչն անհնար է»,-ասել է ռուս գիտանականը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի համար 36–ամյա տղամարդ է ձերբակալվել Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է |