Թուրքիան կողմնակից է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը և դժգոհ «օկուպանտ հայերից»![]() 28 նոյեմբերի 2014 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Դիարբեքիրում մասնակցել է իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նահանգային կառույցի կուսակցական ժողովին, որի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային: Ըստ թուրքական Haberler լրատվակայքի` Չավուշօղլուն հիշեցրել է, որ հայկական կողմը անպատասխան է թողել ժամանակին Թուրքիայի վարչապետ Էրդողանի` համատեղ հանձնաժողով ձևավորելու և արխիվները բացել-ուսումնասիրելու մասին առաջարկը: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ արտգործնախարարը նշել է, թե իբր Անկարան որոշակի նախաձեռնություններով է հանդես եկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Որպես օրինակ` նշել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008-ին Հայաստան կատարած այցը: Չավուշօղլուն նաև նշել է, որ իրենք կողմնակից են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը` դժգոհելով, թե հայերը դեռ «գրաված են պահում Ադրբեջանի հողերը», գրում է Ermenihaber-ը: Նոյեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը քննարկել են Կիպրոսի հարցն ու Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-ամյա տարելիցի հետ կապված հարցեր: Չավուշօղլուն դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան չափազանց զգայուն է 1915 թվականի իրադարձությունների հարցում, և եթե այն հայտնվի ԱՄՆ օրակարգում, կարող է վնասել երկկողմ թուրք-ամերիկյան հարաբերություններին: Օրերս, ելույթ ունենալով խորհրդարանում, Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ամեն ինչ կանի, կասեցնելու համար Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում: Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում և թուրք լոբբիստները գործակցում են այդ հարցում Թուրքիայի նախարարությունների հետ: «2015-ը ոչ վերջն է, ոչ էլ սկիզբը: Թուրքիան գործում է ըստ երկարաժամկետ ռազմավարության և սառնասրտորեն է գնահատում 2015 թվականը, առավել լայն հեռանկարի տեսանկյունից»,-մեջբերում է Չավուշօղլուի խոսքն Asbarez-ը: Ըստ Չավուշօղլուի, Անկարան ուշադիր հետևելու է երրորդ երկրներում Հայաստանի կազմակերպած քարոզարշավին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ընդ որում, նա հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել: Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասն անդրադարձել էր Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015-ին ճանաչել «հայերի սպանությունները» որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում: Կարդացեք նաև` Թուրք պատգամավորն առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանությունը. Օրինագիծը խորհրդարանում է ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |