Պանթուրքիզմի գաղափարն անցել է ակադեմիական հետազոտության ոլորտ

PanARMENIAN.Net - Թուրքիան միակ մահմեդական երկիրն է, որտեղ իսլամը պետական կրոն չէ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսաության եւ միջագային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Նրա խոսքերով, պանթուրքիզմի գաղափարը, որը ժամանակ առ ժամանակ հնչեցվում է տարբեր քաղաքական գործիչների կողմից, ներկայումս անցել է ակադեմիական հետազոտության ոլորտ: «Վերջին երկու դարերի ընթացքում եղել է պանթուրքիզմի երեք բռնկում` 20-րդ դարի սկզբին, երիտթուրքերի կառավարման շրջանում, երկրորդը` Քեմալ Աթաթուրքի մահից հետո եւ վերջին անգամ` ԽՍՀՄ փլուզումից հետո, նախագահ Թուրգուտ Օզալի օրոք: Ինքը գաղափարy մտածածին է` Անհնար է միավորել թրքալեզու երկրները, քանի որ չկա ոչ ընդհանուր լեզու, ոչ ազգ, ոչ կրոն»,-ընդգծել է Նադեին-Ռաեւսկին: Նա նկատել է նաեւ, որ բոլոր խոսակցությունները «եղբայրության» մասին ընդամենը ցանկալին որպես իրողություն ներկայացնելու փորձ է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---