Ադրբեջանում շարունկավում են ակտիվիստների հետապնդումները. Լրագրողին բերման են ենթարկել ու հարցաքննել![]() 28 նոյեմբերի 2014 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին առավոտյան անհետացել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի լրագրող Թուրհան Քերիմովը: Այժմ նրան ազատ են արձակել: Այդ մասին նա ինքն է հայտնել հեռախոսով: Ինչպես պարզվեց, նրան ոստիկանության բաժանմունք էին տարել: Ոստիկանությունում Քերիմովին հարցեր են տվել աշխատանքի, սոցցանցերում գործունեության, նրա հետաքրքրությունների մասին: Ոստիկանները չեն պատասխանել լրագրողի այն նկատառմանը, թե իրեն կարող էին ոչ թե բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք, այլ ներկայանալու պահանջով ծանուցում ուղարկել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի բյուրոյի աշխատակից Թուրան Քերիմովին այսօր առավոտյան երկու անհայտ անձինք տարել էին անորոշ ուղղությամբ: Միջադեպի մասին ռադիոկայանին էր հայտնել նրա եղբայրը՝ Ազիզ Էլհանօղլուն: Եղբորն իր հերթին այդ մասին հայտնել էին Թուրհանի հարևաններն ու համադասարանցին, որոնք միջադեպի ականատես էին դարձել: Քերիմովը, որն առավել հայտնի է սոցցանցերում որպես Turxan Qarishga (թարգմանաբար՝ Մրջյուն), աշխատում է ռադիոկայանում որպես լուսա- և տեսաթղթակից և վեբ վարպետ: Թուրհան Քերիմովը հայտնի ֆոտոթղթակից Էլհան Քերիմովի որդին է, որը երկար ժամանակ աշխատել է Turan լրատվական գործակալությունում: 2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները: 2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։ Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ: Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա: Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը 2014-ին շնորհվեց ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամեդլիին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |