Թուրք նախարար. Երկրի գնդաձև լինելը մուսուլմաններն են հայտնաբերել![]() 29 նոյեմբերի 2014 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, թե երկրագնդի կլոր լինելը հայտնաբերել են մուսուլման գիտնականները: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Ըշըքը նման հայտարարություն է արել Կոնյան քաղաքում մի խումբ գործարարների առջև ելույթ ունենալիս: «Գալիլեո Գալիլեյից դեռևս 700-800 տարի առաջ 71 մուսուլման մաթեմատիկոս և աշխարհագրագետ հայտնաբերել էին, որ մեր Երկիրն ունի գնդի տեսք»,- հայտարարել է նա: Ավելի վաղ ոչ պակաս զավեշտալի հայտարարությամբ էր աչքի ընկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների գագաթնաժողովի վերջում ունեցած ելույթում Էրդողանն ասել էր, թե 1178 թվականին այսինքն` Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկայի աշխարհամաս են հասել մահմեդական ծովայինները: Նրա խոսքով` Կոլումբոսը նույնիսկ իր հուշերում խոսել է Կուբայի ափեր հասնելու ժամանակ սարի գլխին մզկիթ տեսնելու մասին: Երկիրn Արեգակնային համակարգի մոլորակ է, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է (149,8 միլիոն կմ), ըստ մեծության՝ հինգերորդը (տրամագիծը` 12.700 կմ) ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384.400 կմ միջին հեռավորության վրա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |