Ամերիաբանկը խթանում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

Ամերիաբանկը խթանում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հանդես է գալիս արդյունաբերական գյուղատնտեսության զարգացող ենթաճյուղերից մեկի` ջերմոցային տնտեսությունների ակտիվ ֆինանսավորմամբ: Վերջինս ներառում է ճկուն պայմաններով վարկային ապրանքատեսակներ, այդ թվում` նաև գնման պատվերի ֆինանսավորում, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման տարբեր գործիքներ: Ամերիաբանկը խորհրդատու գործընկեր է, որը ֆինանսավորման տարբեր փուլերի համար առաջարկում է առավել նպաստավոր ֆինանսավորման միջոցը:

Ընթացիկ տարվա հունվար ամսին հիմնադրված «Կագա Ագրո» ՍՊԸ-ն արդեն 4,0 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ է ստացել հոլանդական տեխնոլոգիայով ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով: Ջերմոցի ընդհանուր տարածքը 2.3220 հա է:

Ինչպես վկայում են «Ամերիա» կառավարման խորհրդատվական ընկերության «Արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանում» հետազոտության արդյունքները, Հայաստանում ջերմոցների գերակշռող մասը չափազանց փոքր է, որոնց ցածր արտադրողականությունն ու արդյունավետությունը խոչընդոտում են երկրում ընդհանուր ջերմոցային տնտեսության զարգացմանը: Ընդ որում, փոքր ջերմոցները հիմնականում կիրառում են խնայողական տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են աշխատուժի խնայմանը, ծախսերի կրճատմանը,իսկ մեծ ջերմոցները կիրառում են ծավալի աճին ուղղված տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են ծավալների մեծացմանը և արտադրողականության բարձրացմանը: Ըստ Ամերիայի փորձագետների կանխատեսման`մոտակա տարիներին այս ենթաճյուղի զարգացմանը հիմնականում նպաստելու են խոշոր տնտեսությունները, որոնք հանդես կգան բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառմամբ: Փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն:

Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացումը կնպաստի հայրենական արտադրանքի ծավալների ընդլայնմանը, որը կբավարարի ոչ միայն ազգաբնակչության պահանջները, այլև որակական բարձր ցուցանիշների շնորհիվ մրցունակ կդառնա նաև միջազգային շուկաներում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---