ԶԼՄ-ներ. Սահակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի փոխվարչապետ

ԶԼՄ-ներ. Սահակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի փոխվարչապետ

PanARMENIAN.Net - Բարձրագույն օղակի մենեջերների որոնմամբ զբաղվող Pedersen & Partners և Korn Ferry միջազգային ընկերությունները 185 հնարավոր թեկնածու են գտել Ուկրաինայում ամենաբարձր պաշտոնները զբաղեցնելու համար: Նրանց մեծ մասը Կանադայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ուկրաինական համայնքների անդամներ են:

Ինչպես հայտնում է apsny.ge ուկրաինական ԶԼՄ-ների վրա հղումով, նրանցից 24-ը լիովին համապատասխանում են Ուկրաինայում պետական ծառայության մասին օրենքի պահանջներին: Նրանց թվում կան նաև Վրաստանի ներկայացուցիչներ: Ակտիվորեն քննարկվում է ՆԳՆ փոխնախարարի պաշտոնում Վրաստանի ՆԳ նախկին առաջին փոխնախարար Էկա Զգուլաձեի և նախկին գլխավոր դատախազ ու արդարադատւթյան նախարար Զուրաբ Ադեիշվիլիի թեկնածությունները: Ասվում է նաև, որ Ադեիշվիլին կարող է գլխավորել Հակակռուպցիոն բյուրոն: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, իր հերթին, կարող է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ելույթ ունենալով Ռադայում, առաջարկեց Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար նշանակել օտարերկրացու: Նա նշեց, որ դա պետք է լինի վստահություն վայելող անձ, որը ներքաշված չէ կոռուպցիոն սխեմաներում:

Այսօրվա դրությամբ, ըստ Ուկրաինայի օրենսդրության, օտարերկրացիներն Ուկրաինայում պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն, երկրում նույնիսկ արգելված է երկքաղաքացիությունը: Սակայն Պորոշենկոն հայտարարեց, որ պետք չէ վախենալ օտարերկրացիների նշանակումներից, առավել ևս, որ կարելի է արագացնել նրանց Ուկրաինայի քաղաքացիության տրամադրումը:

Համապատասխան թեկնածուների որոնման ֆինանսավորումն իրականացրել է ամերիկացի հայտնի գործիչ Ջորջ Սորոսի The Renaissance Foundation-ը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---