Արտահանումը դեպի Ռուսաստան նվազել է 4,8%-ով![]() 3 դեկտեմբերի 2014 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից արտահանումը2014-ի հոկտեմբերին կազմել է 140.9 մլն դոլար՝ աճելով 2013-ի հոկտեմբերի համեմատ 4,7 տոկոսով: Ընդհանուր առմամբ տարվա առաջին 10 ամսում ՀՀ-ից արտահանվել է 1.250 մլրդ դոլարի ապրանք ու ծառայություն, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2,9 տոկոս, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ընդ որում, ընթացիկ տարվա 10 ամսում արտահանումը դեպի ՌԴ կրճատվել է 4,8 տոկոսով՝ մինչև մոտ 254 մլն դոլար: Այսպիսով դեպի ՌԴ արտահանման նվազման միտումը պահպանվում է, թեև մի փոքր դանդաղել է: 9 ամսվա տվյալներով արտահանումը ՌԴ նվազել էր 6,2 տոկոսով, իսկ 2014-ի առաջին 8 ամիսվա արտահանումը ՌԴ նվազել էր 8,2 տոկոսով՝ կազմելով մոտ 184 մլն դոլար 2013-ի հունվար-օգոստոսի 201 մլն դոլարի դիմաց: Ռուսաստանի ընդհանուր բաժինը ՀՀ արտահանման մեջ 22 տոկոսից նվազել է մինչև 20,3 տոկոս: Ընդ որում, ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ աճել է 7,8 տոկոսվ: Այդ երկիրն առաջին տեղում է ՀՀ առևտրային գործընկերների ցանկում ընդհանուր առևտրաշրջանառության մեջ 23,3 տոկոս ցուցանիշով նախկին 22,9 տոկոսի դիմաց: ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտաքին առևտրաշրջանառության 28,2 տոկոսը, ԵՄ երկրներին՝ 27,1 տոկոսը, այդ թվում Գերմանիային՝ 7,5 տոկոսը: Առևտուրը Չինաստանի հետ կազմում է ՀՀ ապրանքաշրջանառության 9,8 տոկոսը, Իրանի հետ՝ 8,8 տոկոսը, Վրաստանի՝ 2,6 տոկոսը, Թուրքիայի՝ 3,9 տոկոս: Ընդհանուր առմամբ, 2014-ի հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը 2013-ի համեմատ աճել է 5,4 տոկոսով և կազմել է մոտ 4,8 մլրդ դոլար: Բացասական սալդոն կազմել է 2,33 մլրդ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |