Նիկոլայ Սիլաև. ԵՏՄ-ին միացող երկրների բանակցային դիրքերն ավելի շահավետ են, քան ԵՄ հետ համաձայնագիր ստորագրողներինը![]() 10 դեկտեմբերի 2014 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին միացող երկրների բանակցային դիրքերն ավելի շահավետ են, քան ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրողներինը, քանի որ Եվրասիական տնտեսական միությունը նոր ինտեգրացիոն միավորում է, այն նոր է մեկնարկում: Դեկտեմբերի 9-ին նման կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաևը Երևանում՝ ներկայացնելով «Ռուսաստան և Հայաստան. Ինտեգրում գլոբալ քաղաքականության ֆոնի վրա» զեկույցը: «ԵՏՄ-ում կարելի է ակնկալել ավելի անհատական մոտեցում, քան Բրյուսելի բանակցություններում այն երկրների հետ, որոնց առաջարկվել էր ասոցացման մասին համաձայնագիր կնքել: Եվ Ռուսաստանը, նախաձեռնելով և առաջ տանելով այս նախագիծը, ավելի մեծ պատախանատվություն է ստանձնում, քան ԵՄ-ն՝ առաջարկելով ասոցացման ծրագիրը»: Ինչպես ասվում է Սիլաևի և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Միխայիլ Վոլկոնսկու պատրաստած զեկույցում, «թեև ԵՄ-ն ավելի պատկառելի տեսք ունի, ԵՏՄ-ն առնվազն մեկ տեսանելի առավելություն ունի: Դա ինտեգրացիոն միավորում է, որը նոր է մեկնարկում: Ուստի Հայաստանն ավելի ամուր բանակցային դիրքեր ունի ԵՏՄ անդամ երկրների հետ բանակցություններում, քան Բրյուսելի հետ երկխոսությունում: Ասոցացման համաձայնագրերի հարցում ԵՄ քաղաքականության առանձնահատկյությունն այն էր, որ նա փաստորեն չէր էլ վարում բանակցություններ: Հատկապես դա տեսանելի է Ուկրաինայի պարագայում, որին ուղղակի առաջարկեցին ստորագրել Բրյուսելում նախապատրաստված փաստաթուղթը: Բացի այդ, Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կստիպի նրա գործընկերներին լրացուցիչ քաղաքական պարտավորություններ ստանձնել, թեև ոչ պաշտոնապես՝ նպաստել Հայաստանի տրանսպորտային մեկուսացման հաղթահարմանը, նրա էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը: Վերջին հաշվով, դա կնպաստի իրավիճակի կայունացմանն Անդրկովկասում, որի կարիքը տարածաշրջանը շատ ունի աշխարհաքաղաքական այս փոթորիկում: Փոթորկից զերծ մնալու շանս, կարծես թե կա, և սխալ կլիներ դրանից չօգտվելը: Ըստ Սիլաևի, ԵՄ-ն արդեն կայացած միություն է և նոր երկրների համար ասոցացման համաձայնագիր կնքելն ավելի շատ հեղինակության հարց է, քան եվրոպական ինտեգրման հաջողության կամ ձախողման հարց: «Բրյուսելի դիրքորոշումը հետևյալն է. ԵՄ-ն իր առաջարկներն է անում, և եթե դրանք ինչ-որ մեկին ձեռնատու չեն, ոչ մի բան չի ստորագրվում, ինչպես Ուկրաինայի դեպքում: Իսկ ԵՏՄ դիրքորոշումը, քանի որ այն նոր է մեկնարկում ու նրա հոջղված լինելը դեռ պետք է կյանքի կոչել, այն է, որ ԵՏՄ-ն առաջարկում է քննարկել, թե ինչպես կարելի է ավելի լավ իրականացնել ինտեգրումը»,-հայտարարել է նա: «Զեկույցում ասվում է նաև, որ ԵՄ-ն «մտադիր չէր Երևանին օգնել երկու ինետգրացիոն նախագծերի համատեղման հարցում: Եվրոպացի պաշտոնյաները յուրովի հասկացան Երևանի «և-և» սկզբունքին հավատարիմ մնալու ցանկությունը: Դրանում նրանք միայն տեսան Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը, ինչպես նաև ռուսական կապիտալի առկայությունը պահպանելու Հայաստանի ցանկությունը: Ընդ որում ԵՄ առաջարկած Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրն անտեսում էր Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ էներգետիկ անվտանգությունը: Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ ԵՏՄ աշխատանքի հիմնարար սկզբունքները լինելու են իրավահավասարությունը, պրագմատիզմն ու փոխադարձ հարգանքը: Ըստ նրա, գլխավոր նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ունենալ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: ՌԴ նախագահը նշել է, որ ներկայությունն ընդլայնվելու է այն տարածաշրջաններում, որտեղ ուժ են հավաքում ինտեգրացիոն գործընթացները, «որտեղ չեն խառնում քաղաքականությունն ու էկոնոմիկան, այլ հակառակը, հանում են առևտրի, տեխնոլոգիաների ու ներդրումների, մարդկանց ազատ տեղաշարժի համար բոլոր խոչընդոտները»: Photo: RIA Novosti ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |