Պետերբուրգի հայերը կոչ են անում ՌԴ-ին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել![]() 10 դեկտեմբերի 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը 2014 թ. դեկտեմբերի մեկին դիմում է ուղղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումային։ Այդ դիմումն առաջարկում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում,Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մտցնել հոդվածներ,որոնց պարունակությունն է քրեական և վարչական պատասխանատվության ենթարկել 1915-1922 թթ. վականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար։ Այդ մասին PanARMENIAN.Net –ին է հայտնել «Պետերբուրգի հայերի լրաբեր» պարբեականը: 1995 թվականի ապրիլի 14-ին ՌԴ Պետական դուման հայտարարություն ընդունեց՝ դատապարտելով 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, ինչպես նաև ճանաչելով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարնն օրենք ընդունեց, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը։ Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Շվեյցարիայում մի քանի մարդ արդեն պատժվել է այդ օրենքով: Մասնավորապես, 2007-ի մարտին շվեյցարական դատարանը մեղավոր ճանաչեց Թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկին Հայոց ցեղասպանությունը ժխտող արտահայտության համար և դատապարտեց 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում, որից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկեց ՄԻԵԴ վճիռը: Հունիսի 3-ին 5 դատավորներից բաղկացած դատարանը քննեց շվեյցարական կառավարության բողոքը Փերինչեկի գործով՝ որոշում կայացնելով վերանայել որոշումը: Գործը փոխանցվել է ՄԻԵԴ Գերագույն պալատի քննությանը: 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |