Գերմանական դատարանը կորոշի Կիպրոսից գողացված հայկական Ավետարանի ճակատագիրը

Գերմանական դատարանը կորոշի Կիպրոսից գողացված հայկական Ավետարանի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Վերաքննիչ դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի Թուրքիայի կողմից Կիպրոսի օկուպացված մասից գողացված 85 գանձերի ճակատագիրը, որոնց թվում են եկեղեցական որմնանկարների հատվածներ, հայկական ձեռագիր Ավետարանը և ևս 40 հնագույն արժեքներ: Այս մասին հայտնում է arm-world.ru-ն «Cyprus Mail»-ի վրա հղումով:

Ակնկալվում է, որ Մյունխենի դատարանը վերջնական վճիռ կկայացնի նաև մյուս արժեքների վերաբերյալ, որոնք հայտնաբերվել են հնությունների ապօրինի առևտրով զբաղվող թուրք դիլեր Այդին Դիքմենի Մյունխենի բնակարանում, եթե մինչև 2015-ի փետրվարի 13-ը կողմերը հաշտության չգան: Եթե նման համաձայնության հնարավոր չլինի հասնել, ապա դատարանը վերջնական որոշումը կկայացնի մինչև 2015-ի մարտի 16-ը:

Ընդհանուր առմամբ Մյունխենում Այդին Դիքմենից առգրավված 173 արժեքավոր իր է վերադարձվել Կիպրոսին հոկտեմբերին: Նեապոլի եպիսկոպոս Պորֆիրիոսը հայտարարել է, որ Կիպրոսի եկեղեցին և Կիպրոսի Հանրապետության Փաստաբանական բյուրոն կփորձեն մյուս կողմի հետ համաձայնության հասնել, եթե «հաշտեցումը լինի խելամիտ ու թույլ կտա վերադարձնել Կիպրոսի բոլոր գանձերը»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---