ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է` հնարավոր է ծավալել գործունեություն` հարգելով մարդու իրավունքները11 դեկտեմբերի 2014 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 10-ին «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում ՀՀ-ում ՄԻՊ գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով, որը մեկ հարկի տակ էր համախմբել գործադիր, օրենսդիր, պետական կարգավորող մարմինների, կրթական և գործարար ոլորտի, իրավապաշտպան և սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցիչների: Համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում ԱՄՆ և Միացյալ Թագավորության դեսպանները, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրված էր համաժողովին՝ որպես գործարար ոլորտը ներկայացնող բանախոս: Իր՝ «Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում Յիրիկյանն անդրադարձել է տնտեսական առողջ մրցակցության խնդրին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաև ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է ընկերության մակարդակում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմների բացահայտման և կիրառման անհրաժեշտության մասին: Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ աշխատելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է` հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել և պահպանել շուկայի առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կիսելու ընկերության մոտեցումները մյուս գործընկերների հետ: «Իր գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումը՝ գործարար էթիկայի և արդար մրցակցության կանոններին հետևելու, մարդու իրավունքների, մասնավորապես՝ սպառողի և աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման և հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով: Համոզված եմ, որ վարից վեր վեկտորով իրականացվող գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան կարգավորող մարմինների՝ վերից վար վեկտորով գործընթացների հետ՝ արդար մրցակցություն ապահովելու համար»,-ամփոփել է ելույթը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |