Ռուբլին նոր հակառեկորդ է սահմանել

Ռուբլին նոր հակառեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Դոլարը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ գերազանցելով 54,93 ռուբլու շեմը Մոսկովյան բորսայի սակարկություններում: Մոսկվայի ժամանակով 12:17-ին դոլարը բարձրացավ մինչև 55, 03 ռուբլի, առաջին անգամ գերազանցելով 55 ռուբլու հոգեբանական շեմը:

Մոսկվայի ժամանակով 12:44-ին դոլարը նվազեց մինչև 54,92 ռուբլի, եվրոյի փոխարժեքը կազմեց 68,26 ռուբլի, երկարժութային զամբյուղի արժեքը՝ 60,88 ռուբլի:

Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս):

Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Մինչ օրս դրամը թուլացել է ևս 17 կետով:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ բանկերում և փոխանակման կետերում, ըստ rate.am-ի, մեկ դոլարի արժեքը 458-460 դրամ է, եվրոյինը՝ 568-563 դրամ, ռուբլունը՝ 8,15 - 8,41 դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---