Բրիտանիայի ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի միֆը մեկ միլիոն փախստականի մասին

Բրիտանիայի ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի միֆը մեկ միլիոն փախստականի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում վերջին երկու տասնամյակում բնակչության խոշոր միգրացիա է արձանագրվել հակամարտությունների պատճառով: Այդ մասին ասվում էՄեծ Բրիտանիայի ԱԳՆ հրապարակած «Փախստականներն ու ներքին տեղահանված անձինք Հարավային Կովկասում, թվերի խաղը» զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանում արձանագրված փախստականների քանակը 3000 է: Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանում նաև 12 հազար փախստական է գրանցվել Սիրիայից, սակայն նրանց մեծ մասն արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել:

Այս թվերը վկայում են փախստականների քանակի կտրուկ նվազման մասին, որոնց քանակն ըստ ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության, մոտ 220 հազար էր 2005 թվականին, որից 170 հազարը նախկինում ադրբեջանաբնակ հայերն են: Փախստականների քանակի նվազումը կապված է նրանց արտագաղթի հետ Ռուսաստան կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու:

ՄԱԿ տվյալներով, փախստականների թիվն Ադրբեջանում 1, 495 է, տեղահանված անձանց քանակը՝ մոտ 600 հազար: «Տեղահանված անձինք գրեթե բոլորը Լեռնային Ղարաբաղի ու շրջակա տարածքների նախկին բնակիչներ են, իսկ այդ տարածքներն այժմ Հայաստանի հսկողության տակ են»:

Սակայն, ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ զեկույցում, հրապարակային ելույթներում ադրբեջանցի պաշտոնյաները խոսում են «մեկ միլիոն փախստականի ու ներքին տեղահանվածների մասին»: Նախ, Ադրբեջանի իշխանություններն ավելի մեծ թիվ են նշում, քան ՄԱԿ վարչությունը, երկրորդը՝ մեկ միլիոն» թիվը ներառում է նաև այն 250 հազար ադրբեջանցի «փախստականներին», որոնք հեռացել են Հայաստանից 90-ականների սկզբին: Այդ անձինք գրանցված չեն ՄԱԿ-ում, քանի որ նրանցից շատերը հեռացել են Ադրբեջանից կամ ստացել են Ադրբեջանի քաղաքացիություն:

Վրաստանում 682 փախստական կա (հիմնականում չեչեններ), իսկ տեղահանվածները 240 հազար են, նրանք Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նախկին բնակիչներն են:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, «ապա նրա փաստացի իշխանությունները հայտարարում են 30 հազար փախստականի և նույնքան տեղահանվածների մասին», որոնց թվում են նաև հայերը, որոնք ստիպված եղան լքել իրենց տներն Ադրբեջանում 90-ականների սկզբին, հայտնում է Armenia Today-ը:

2013-ին աշխարհում 4,5 միլիոնով աճել է ներքին տեղահանված անձանց քանակը՝ հասնելով ռեկորդային 33,3 միլիոնի: Այս մասին ասվում է 2014-ի մայիսին ներկայացված բռնի տեղահանումների մասին գլոբալ զեկույցում: Զեկույցը պատրաստել էին Փախստականների գծով նորվեգական խորհրդի մասնագետները ՄԱԿ համապատասխան վարչության աջակցությամբ:

Զեկույցում ասվում է, որ այդ անձանց 63 տոկոսը 5 երկրների բնակիչներ են՝ Գանայի, Կոնգոյի, Նիգերիայի, Սիրիայի և Սուդանի: Զեկույցում առաջին անգամ ներկայացվել են տվյալներ Նիգերիայի վերաբերյալ որտեղ հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների թիվը մոտ 3,3 միլիոն մարդ է:

Սուր է մնում իրավիճակը Սիրիայում, որտեղ օրական ներքին տեղահանված է դառնում 9,5 հազար մարդ: Սիրիացիները կազմում են 2013-ին ներքին տեղահանված անձ դարձածների 43 տոկոսը:

Եվրոպայում ներքին տեղահանվածների քանակը մոտ 2,2 մլն է: 2013-ին տեղահանման նոր դեպքեր չեն գրանցվել: Ըստ զեկույցի այսօր Ադրբեջանում կա 543 հազար ներքին տեղահանված անձ, Հայաստանում՝ մոտ 8 հազար, Վրաստանում՝ 206 հազար, ՌԴ-ում՝ 34 հազար, Թուրքմենստանում՝ 4 հազար. Ուզբեկստանում՝ 3 հազար:

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---