Ծեծել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին (թարմացված)

Ծեծել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին (թարմացված)

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի վրա և ծեծել նրան, հայտնում է Tert.am-ը:

Դեպքը տեղի է ունեցել պատգամավորի տան մոտ` Սոսեի 2/2 հասցեում: Ոստիկանները դեպքի վայրում են, ու արդեն հաստատել են, որ նման ահազանգ կա` նշելով, որ «համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»։

Իշխող ՀՀԿ-ի նիստից հետո կուսակցությանխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է միջադեպին:

«Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, զոռբայությամբ և բիլագներով հարցերին լուծում տալը դատապարտելի է: Հարցը գտնվում է իրավական տիրույթում»,- Շարմազանովի խոսքերը մեջբերում է Ա1+-ը:

ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյաննիր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ և տեղեկացել դեպքի մանրամասներին:

«Իմ ներկայացուցիչները շուտով նույնպես կլինեն դեպքի վայրում: Մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք վաղը», - նշել է նա:

Արամ Մանուկյանը հայտնի է ՀՀ իշխանության հանդեպ իր սուր քննադատությամբ, որը նա հիմնականում արտահայտում է թե բողոքի ցույցերին, որոնց մասնակցում է, թե խորհրդարանում։

Արամ Մանուկյանը պետական գործիչ է, ներկայում ընդդմադիր, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը։

Մինչև այդ, 1990-1995 թթ. եղել է ԳԽ պատգամավոր, ԳԽ կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, ՀՀՇ խմբակցության անդամ:

1995-1999 թթ. կրկին վերընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ:

2012-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---