Ռումինական Կոնստանցում Ցեղասպանությանը և Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ է կայացել

Ռումինական Կոնստանցում Ցեղասպանությանը և Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ է կայացել

PanARMENIAN.Net - Ռումինական Կոնստանցում Հայոց ցեղասպանությանը և Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել:

Հոգևոր երաժշտության երեկոն տեղի է ունեցել XIX դարի հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Երեկոն կազմակերպել էր եկեղեցու հոգևոր առաջնորդ Սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր առաջնորդ քահանա Օշական Խաչատրյանը ՀԱԵ Ռումինական թեմի առաջնորդ եպիսկոպոս Տաթև Հակոբյանի օրհնությամբ: Արմինե Խաչատրյանը կատարեց Կոմիտասի ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Կռունկ», «Գարուն», «Հով արեք», «Չինար», «Տեր ողորմյա», և մի շարք այլ ստեղծագործություններ:

Երեկոյին մասնակցում էին ինչպես հայ համայնքի անդամները, այնպես էլ ռումինացիներ, միջոցառման մասին հայտարարությունները տեղ էին գտել նաև տեղական մամուլի և ռադիոյի հրապարակումներում: «Կոմիտասի կյանքը և գործունեությունը» և «Հայոց ցեղասպանությունն ու միջազգային հանրությունը» թեմաներով քննարկումներ են տեղի ունեցել: Երեկոն հեռարձակվել է ռումինական ռադիոյի ուղիղ եթերում, հայտնում է «Բլագովեստ-ինֆոն»:

2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի սկզբին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը:

Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները:

Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը:

2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը:

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), հաղորդում է Asbarez-ը: Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել: Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---