Աջ ղեկով մեքենաների ներկրումը ՄՄ տարածք հունվարի 1-ից կարգելվի՞12 դեկտեմբերի 2014 - 22:38 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի 1-ից Մաքսային միության տարածքում (ուր մտնում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը) կարգելվի աջ ղեկով ամեն տեսակի մեքենաների ներկրումը։ Նման սահմանափակումը նախատեսված է «Անիվներով տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական ռեգլամենտով, տեղեկացնում է Gezitter.org-ը։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը, որը գործելու է Մաքսային միության տարածքում։ Ավելի վաղ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին համաձայնագրի քննարկումներին ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրել էր, որ միությանն անդամակցելուց հետո ՀՀ-ն մեքենաների ներկրման հնգամյա արտոնություն կստանա։ Այդ ժամանակահատվածում երրորդ երկրից մեքենաների ներկրման համար մաքսատուրքերը պահպանվելու են։ «Մինչև 2020 թվականը երրորդ երկրից մեքենաները Հայաստան կներկրվեն հին տարիֆներով՝ 10%», - նշել էր Կարայանը։ Փոխնախարարը նաև նշել էր, որ ներկրված ու մինչև 2014-ի հոկտեմբերի 10-ը մաքսազերծված մեքենաները կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՏՄ տարածքում։ «Իսկ այն մեքենաների համար, որոնք ԵՏՄ տարածքում այդ ժամանակահատվածից հետո են մաքսազերծվել, անհրաժեշտ կլինի մուծել ՀՀ-ում ու ԵՏՄ-ում մաքսատուրքի տարբերությունը», - նշել էր նա։ Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը: Ըստ ստորագրված պայմանավորվածությունների, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո: Photo: Riamotor Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |