Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվողին բերման են ենթարկել

Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվողին բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցույան քարտուղարԱրամ Մանուկյանի վրա հարձակվելու և ծեծելու մեջ կասկածվողին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, բերման են ենթարկվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կասկածյալը 1973-ին ծնված Արշակ Սվազյանն է, որը բերման է ենթարկվել ժամը 07։30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեից:

Արամ Մանուկյանին ծեծել էին դեկտեմբերի 11-ին շենքի շքամուտքում, որտեղ նա ապրում է: Գլխարկով անհայտ անձն առանց որևէ խոսքի հարվածել էր պատգամավորի դեմքին, ինչի արդյունքում դեմքի մի մասը կապտել էր, աչքը՝ այտուցվել։

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն ավելի ուշ միջադեպը կապել էր Մանուկյանի քաղաքական գործունեության հետ` միաժամանակ նշելով, որ վերջին օրերին որևէ ահազանգ կամ սպառնալիքներ պատգամավորը չի ստացել: Նա նաև տեղեկացրել էր, թե շենքի մուտքում տեսախցիկ է տեղադրված, և, հնարավոր է, այն տեսագրել է դեպքը:

Պատգամավորը հայտնի է ՀՀ իշխանության հանդեպ իր սուր քննադատությամբ, որը նա արտահայտում է թե բողոքի ցույցերին, որոնց մասնակցում է, թե խորհրդարանում։

Արամ Մանուկյանը պետական գործիչ է, ներկայում ընդդմադիր, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը։ Մինչև այդ, 1990-1995 թթ. եղել է ԳԽ պատգամավոր, ԳԽ կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, ՀՀՇ խմբակցության անդամ:

1995-1999 թթ. կրկին վերընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ:

2012-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» դաշինքից:

Կարդացեք նաև՝ Տեսախցիկը ֆիքսել է Արամ Մանուկյանի վրա հարձակումը. ՀԱԿ-ում ասում են՝ պատճառը քաղաքական է

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---