Խուճապ ՌԴ արժույթի շուկայում. Առանցքային տոկոսադրույքը հասել է 17 տոկոսի16 դեկտեմբերի 2014 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կենտրոնական բանկը ռուբլու կտրուկ թուլացման ու արժեզրկման սպասումների աճի ֆոնին դեկտեմբերի 16-ից բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը (որը Ռուսաստանում հավասար է վերաֆինանսավորման տոկոսադրույքին) 10.5 տոկոսից միանգամից մինչև 17 տոկոս: «Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը որոշել է 2014թ. դեկտեմբերի 16-ից առանցքային տոկոսադրույքը բարձրացնել մինչև տարեկան 17 տոկոսի: Այս որոշումը պայմանավորված է վերջին շրջանում զգալիորեն ավելացած արժեզրկման ու գնաճային ռիսկերի զսպման անհրաժեշտությամբ»,-գրում է Ինտերֆաքսը: Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում ՌԴ ԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը, որը տարեսկզբին 5,5 տոկոս էր, վեց անգամ: Այժմյան աճը 6,5 տոկոսով երկրորդ բարձրացումն է մեկ շաբաթում՝ անցած հինգշաբթի տնօրենների խորհրդի նիստում որոշվեց տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ մինչև 10,5 տոկոս: Նման ծայրահեղ միջոցը կոչված է ամրացնելու կտրուկ արժեզրկվող ռուսական արժույթը: Նախօրեին՝ դեկտեմբերի 15-ին, ռուբլին անկում գրանցեց միանգամից 9 տոկոսով, հասնելով 65 ռուբլի 1 դոլարի դիմաց ցուցանիշին: Ամառվանից սկսած դոլարի փոխարժեքը ՌԴ-ում կրկնապատկվել է: Ռուբլու թուլացման ֆոնին փլուզվեց նաև ռուսական ֆոնդային բորսան. դեկտեմբերի 15-ի տվյալներով ռուսական ֆոնդային բորսայի բոլոր ընկերությունների կապիտալիզացիան կազմում է 384,4 մլրդ դոլար, ավելի էժան գնահատվելով քան Microsoft-ը ($386,6 մլրդ) կամ Apple-ը ($643,9 մլրդ), գրում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա |