Բանկերը դոլարը վաճառում են 520-535 դրամով. ԿԲ-ն 1$-ի դիմաց սահմանել է 490,34 դրամ![]() 16 դեկտեմբերի 2014 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը դեկտեմբերի 16-ին իրականացրել է 4 մլն դոլարի վաճառք 526,32 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 523,50 դրամ 1 դոլարի դիմաց: Միևնույն ժամանակ ԿԲ-ն 1 դոլարի դիմաց սահմանել է 490,34 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 18,56 կետով: 1 եվրոյի դիմաց սահմանվել է614.20 դրամ, ինչը նախորդ ցուցանիշը գերազանցում է 28,25 կետով:Միևնույն ժամանակ ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել. սահմանվել է 7,46 դրամ, ինչը նախորդից պակաս է 0,58 կետով: Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջին շրջանում դրամի փոխարժեքի արժեզրկումը կապել էր համաշխարհային, տարածաշրջանային և ներքին զարգացումների հետ: Նա նշել էր, որ ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո զարգացող և զարգացած երկրներում արժույթի արժեզրկում է գրանցվել: Ըստ ԿԲ նախագահի, ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ, արտաքին ճնշումներից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Դրանք, ըստ Ջավադյանի, նպաստել է ՀՀ-ում տնտեսավարող սյուբեկտների այն վարքագծին, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսել են վերածել արտարժույթի` դրա հետևանքով դրամով լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:ԿԲ նախագահը միաժամանակ նշել էր, որ նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ Հայաստանում վարվող մակրոտնտեսական քաղաքականությունը խելամիտ է և, հատկապես` գնաճի, պետբյուջեի պակասուրդի, արտաքին պահուստների, արտաքին պարտքի և բանկային համակարգի ցուցանիշները գտնվում են կայուն և վերահսկելի մակարդակներում: Դեկտեմբերի 16-ին` ժամը 16:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 504 դրամ է, առավելագույնը՝ 520, վաճառքի նվազագույն արժեքը 519 դրամ է, առավելագույնը` 535: Միջին փոխարժեքն է 511.33` առքի և 522,33 դրամ վաճառքի դեպքում: Ըստ Rate.am-ի ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 6 դրամ, վաճառքինը՝ 7,12 դրամ, առքի առավելագույն փոխարժեքը՝ 7,95 դրամ, վաճառքինը՝ 9,10 դրամ: Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |