ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՀԱՅԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի հրամանով հայրենիքին մատուցած ծառայությունների եւ բազմամյա բարեխիղճ աշախատանքի համար Պատվո շքանշանով է պարգեւատրվել Նովոռոսիյսկի քաղաքային էլեկտրացանցեր ձեռնարկության տնօրեն, «Լույս» հայկական մշակութային ընկերության նախագահ Ավագ Ասատուրյանը: «Դե-ֆակտո» գործակալության հաղորդագրության համաձայն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով է պարգեւատրվել «Նովոռոսիյսկի առեւտրային նավահանգիստ» ԲԸ վետերանների խորհրդի անդամ Տիգրան Մարտիրոսյանը: Նովոռոսիյսկի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Ռուսաստանի գյուղատնտեսության վաստակավոր աշխատող» կոչումը: «ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանն է արժանացել Կրասնոդարի շրջանային աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Նշան Կերսելյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---