Առէկսիմբանկն առաջինն է թողարկել Visa payWave ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր

Առէկսիմբանկն առաջինն է թողարկել Visa payWave ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր: Ընդ որում` կարիք չկա վճարային քարտը անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչև 10.000 ՀՀ դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հարկավոր է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ոչ կոնտակտային վճարային տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը`անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը: VISA PayWave տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ավելի քան 50 երկիր` ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն Բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---